Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

21.12.2022 | Գլխավոր դատախազությունը հայտարարում է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի մեկնարկի մասին

Հայաստանի Հանրապետության դատախազությունը նախաձեռնել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքներ՝ ուղղված տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջների և պարբերականի քաղաքականության փոփոխմանը, ինչպես նաև պարբերականը միջազգային հայտնի շտեմարանների չափանիշներին համապատասխանեցնելուն:

 

Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի համակարգմամբ, բարեփոխումներն ընթանում են մի քանի ուղղություններով՝ կանոնադրություն, խմբագրական խորհրդի կազմ, հոդվածներին ներկայացվող չափանիշներ, տպագրման թույլատրվող հոդվածների գիտականություն, տպագրման ժամանակացույց և պարբերականություն, պարտադիր և գաղտնի գրախոսության ինստիտուտ և այլն:

 

Այսուհետև, «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ կարող են դառնալ միջազգային չափանիշներին համապատասխանող շտեմարաններում տպագրված հոդվածներ և առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող մասնագետները:

 

Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը՝ քայլեր են ձեռնարկվում ընդլայնելու խմբագրական խորհրդի անդամների աշխարհագրությունը՝ կազմում ներառելով օտարերկրացի իրավաբան-գիտնականների:

 

Խմբագրական խորհրդի կազմում ընդգրկվելու համար արդեն իսկ իրենց պատրաստակամությունն են հայտնել միջազգային հեղինակություն ունեցող մի շարք իրավաբաններ:

 

Դատախազությունն առաջիկայում կհրապարակի խմբագրական խորհրդի կազմը:

 

Հաշվի առնելով հոդվածներին ներկայացվող չափանիշների փոփոխությունը, ինչպես նաև պարտադիր գրախոսման ինստիտուտի ներդնումը՝ «Օրինականություն» գիտագործնական պարբերականն այսուհետ կհրապարակվի տարին երկու անգամ:

 

Հրապարակման ներկայացվող հոդվածներին առաջադրվող նոր պահանջները՝ այստեղ: