Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

19.12.2022 | Դատական նիստերից առանց հարգելի պատճառի պարբերաբար բացակայած դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում) ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

 

Կարգապահական վարույթի շրջանակում հաստատվել է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազը (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ), առանց հարգելի պատճառի, պարբերաբար բացակայել է դատական նիստերից, իսկ իր մասնակցությամբ առաջին դատական նիստին ներկայացել է առանց գործի նյութերին ծանոթանալու, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել է: