Տեսադարան

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անցկացրել է խորհրդակցություն

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

08.11.2022 | Անահիտ Մանասյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանն այսօր նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

 

2022 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը կազմակերպել և անցկացրել է գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համալրման նպատակով 2022 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարված մրցույթը:

 

Մրցույթին դիմել և մասնակցել է Անահիտ Արտյոմի Մանասյանը: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ որոշում է կայացվել դրական եզրակացություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Անահիտ Մանասյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին նշանակելու վերաբերյալ:

 

 

Անահիտ Մանասյանի կենսագրությունը ստորև՝

 

ԱՆԱՀԻՏ ԱՐՏՅՈՄԻ ՄԱՆԱՍՅԱՆ

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

Ծնվել է 1988 թվականի հունիսի 24-ին:

 

 

Մասնագիտական գործունեություն

 

2022թ. ապրիլից օգոստոս – ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ավագ իրավական փորձագետ,

 

2015թ-ից այժմ - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ,

 

2019թ. հունվարից 2021թ. հուլիս - Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր,

 

2017թ. փետրվարից 2019թ. հունվար – Արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր,

 

2016թ. դեկտեմբերից 2018թ. մարտ - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,

 

2014թ.-ից 2016թ. դեկտեմբեր - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական,

 

2013-2014 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

 

2014թ.-ից  2021թ. հուլիս – Դասախոս` ՀՀ արդարադատության ակադեմիայում,

 

2012թ.-ին ստաժավորում` Հունգարիայի Սահմանադրական դատարանում,

 

2010-2015թթ. - ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս,

 

2009 - 2013թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական,

 

2008-2009թթ. - փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում:

 

 

 

Կրթություն

 

2016թ. հունվար-հունիս - ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց,

 

2010-2013թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա,

 

2008-2010թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ),

 

2004-2008թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցության դիպլոմ):

 

 

 

Այլ տվյալներ

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

 

2022թ. մարտից այժմ – Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2020թ. օգոստոսից այժմ - Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ,

 

2020թ. հունվարից 2021թ. հունվար - Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ,

 

2021թ. փետրվարից այժմ – Ուկրաինայում հրատարակվող «JURIDICA» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,

 

2020թ. հունվարից այժմ – Վարշավայում հրատարակվող «Քաղաքագիտական հետազոտություններ» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ,

 

2019թ.-ից 2021թ. հուլիս – Եվրոպայի խորհրդի HELP հեռավար հարթակի Հայաստանյան ներկայացուցիչ,

 

2015թ.-ից այժմ - ՀՀ ԲՈԿ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ,

 

2015թ.-ից 2019թ. - ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար,

 

2016թ.-ից այժմ - «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,

 

2014թ.-ից 2017թ. – «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի անդամ,

 

2018թ.-ից 2021թ. փետրվար - «Իրավունքի տեսություն և սահմանադրական իրավունք» ծրագրով՝ ԵՊՀ-ում գործող պետական քննական հանձնաժողովի նախագահ,

 

2016թ.-ից 2017թ. - «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ,

 

2013թ.-ից 2020թ. - տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ,

 

2012թ.-ից 2018թ. - ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ,

 

2012թ.-ից 2017թ. - Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից,

 

2008թ.-ից այժմ - ՀՀ իրավաբանների միության անդամ:

 

 

 

Հեղինակ և համահեղինակ է 11 մենագրությունների, 4 ուսումնական ձեռնարկների և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):

 

Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների    (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):