Տեսադարան

Դատարան է ներկայացվել ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման 18 դիմում՝ 77 7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.09.2022 | Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության, խաղաղ բնակչության դեմ ակնհայտ ագրեսիան պլանավորվել է նախապես

2022 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերից, 2020թ. նոյեմբերին 9-ին ստորագրված հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության, ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, այլ պետության տարածք ներխուժումից կամ հարձակումից զերծ մնալու վերաբերյալ միջազգային մի շարք պայմանագրերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների և պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ:

 

Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել  տվյալներ առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռա-հրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառությամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների:

 

Բացի այդ, նպատակաուղղված, առանձին դեպքերում ուղիղ նշանառությամբ, մեկից ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ և ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել թիկունքում գտնվող և մարտական գործողություններին չմասնակցող բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մի քանի քաղաքացիական անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:  

 

Ըստ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանի ռազմաքաղաքաան ղեկավարության և զինված ուժերի կողմից պատրաստվել և պլանավորվել է նախապես, այդ նպատակով տևական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ:   

 

Քրեական վարույթի շրջանակներում, դատախազական հետևողական հսկողության ներքո, իրականացվում են գործողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման և իրականացման, դրանց ընթացքում գործված պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաև միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:

 

Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին: