Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

09.09.2022 | Դատախազությունը պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 226 դիմում և 42 հաղորդում

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038  դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ:


2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին Դատախազությունը ստացել է 226 դիմում:  19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել  է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում: 17-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ: 12 հաղորդում   համապատասխան քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն:


ՀՀ դատախազությունում 2016-ից մինչև 2022թ.-ի հուլիս  կազմակերպվել է քաղաքացիների  11258 ընդունելություն:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մոտ կազմակերպվել է 59 ընդունելություն:


Գլխավոր դատախազի տեղակալների մոտ՝ 66


Գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանի մոտ՝ 243


Դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում` 307 ընդունելություն

Կից՝ տեսանյութ