Հայտարարություն՝ Շիրակի մարզի դատախազության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի (31.26.Կ2.154) պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության ապահովում, բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, գաղտնիության ապահովում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում:

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

1) առնվազն միջնակարգ կրթություն,

2) «Դատախազության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին»,  «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

3) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների,

4) ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 30-ը ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

 

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում (բնօրինակ)
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած)
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած)
4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
6.Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք (Հավելված 2 կցվում է) (բնօրինակ):

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության Շիրակի մարզի դատախազության տարածքային բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է մեկ դիմում.

Կարինե Միշայի Ստեփանյան

Թեկնածուն համապատասխանում է պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Կարինե Միշայի Ստեփանյանի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շնորհավորական ուղերձը հանդիսավոր նիստում

Связь с нами

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Факс: +374 (10) 511-646

Эл. почта: info@prosecutor.am