Բաց մրցույթ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ ՀՀ  դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
«Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված դատախազի գործունեության հրապարակայնության ապահովումը, դատախազության գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներին, հասարակական և միջազգային կազմակերպություններին իրազեկման ապահովումը, զանգվածային լրատվամիջոցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը դատախազության կազմակերպած հրապարակային միջոցառումներին (խորհրդակցություններ, հանդիպումներ, սեմինարներ և այլն), դատախազության գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրությունների կազմակերպումը, իրավապահ մարմինների հետ զանգվածային լրատվամիջոցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների համագործակցության միջազգային փորձի ուսումնասիրման կազմակերպումը,  պետական այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ տեղեկատվության փոխանակման, նյութերի տրամադրման, համատեղ միջոցառումների կազմակերպման և այլ հարցերով համագործակցության ապահովումը, գլխավոր դատախազին առընթեր որակավորման և էթիկայի հանձնաժողովների, դատախազության կոլեգիայի, գիտամեթոդական խորհրդի գործունեության լուսաբանման ապահովումը, «ՀՀ դատախազության և հասարակական կազմակերպությունների միջև մասնակցային համագործակցության» կարգով նախատեսված հիմնական գործառույթների իրականացման ապահովումը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատախազության աշխատակազմում պետական  ծառայության ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին», «ՀՀ քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (մշտադիտարկման, վիճակագրության ամփոփման և գնահատման հմտություններ) տիրապետում,
5) ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն,
8) առնվազն մեկ օտար լեզվի (ազատ):
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. փետրվարի 21-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. մարտի 10-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Связь с нами

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Факс: +374 (10) 511-646

Эл. почта: info@prosecutor.am