03.02.2017 | Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

 

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն  գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: 

 

Քրեական գործը հարուցվել է 2016 թվականի հունիսի 25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներ Խ. Պ.-ի, Հ. Ա.-ի, Տ. Դ.-ի նկատմամբ յոթ քաղաքացիների կողմից առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ: ՀՀ ՔԿ-ում կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել փաստական հանգամանքներ, որոնցից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Связь с нами

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Факс: +374 (10)

Эл. почта: info@prosecutor.am