16.12.2016 | ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:


 ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներից, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից բացի նիստին մասնակցել են ՀՀ ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի, ԿԱ  ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի,  ՀՀ ոստիկանության, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչները:


Նիստի օրակարգում 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառների վերաբերյալ  և 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան փաստաթղթերի պահանջների, ինչպես  նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների իրականացման արդյունավետության վիճակի մասին հարցերն էին:


 Օրակարգի առաջին  հարցի քննարկման ընթացքում անդրադարձ է եղել 2015թ. ընթացքում դատարանների կողմից արդարացման դատավճիռների կայացման պատճառներին, վիճակագրական տվյալների հետ միասին բովանդակային վերլուծությամբ վեր են հանվել արդարացման դատավճիռների հիմքում ընկած իրավունքի մեկնաբանության և կիրառման խնդիրները, նաև առկա օրինաչափությունները՝ դրանից բխող հետևություններ կատարելու և դրանք բացառելու վերաբերյալ: Ներկայացվել է  2015թ. ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, Վերաքննիչ քրեական դատարանի, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունները:


 ՀՀ գլխավոր դատախազը, կատարված վերլուծությամբ ի հայտ բերված խնդիրների հաշվառմամբ տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական հետապնդման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության ոլորտում դատախազական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, խախտումները բացառելու ուղղությամբ:


 2013-2015թթ. ընթացքում միջազգային և միջպետական համապատասխան պահանջների, ինչպես նաև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համատեքստում անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական լիազորությունների իրականացման արդյունավետության իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ՀՀ ՄԻՊ, ՀՀ ոստիկանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները:


 Քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է անչափահասների իրավունքների, օրինական շահերի պաշտպանության ոլորտում իրավապահ մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը` համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, հատուկ և հանրակրթական  հաստատություններում քրեածին իրավիճակին նպաստող պատճառների բացահայտման ու դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության վրա: Արթուր Դավթյանը կարևորել է  անչափահասի մասնակցությամբ կատարվող քննչական և դատավարական գործողությունների առանձնահատկությունը, հանձնարարել հատուկ ուշադրություն դարձնել այդ գործընթացի իրականացման ոչ միայն իրավական, այլև հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներին:


 Կոլեգիայի նիստում քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:


 Նիստի ավարտին տեղի է ունեցել նորանշանակ դատախազների երդման արարողությունը:

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր

Связь с нами

Республика Армения г. Ереван, 0010 ул. В. Саргсяна 5

Тел: +374 (10) 511-650

Факс: +374 (10)

Эл. почта: info@prosecutor.am