Հայտարարություն՝ ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման բաժնի պետի տեղակալի (ծածկագիրը՝ 31-8-Ղ5-1) որոշակի ժամկետով թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

 

Համակարգում է Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և Գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստումը, հաշվառումը, դրանց բնօրինակների պահպանումը, դատախազների, քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոն զբաղեցնող, ժամկետային աշխատանքային պայմանագրով ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (այսուհետ՝ դատախազության աշխատակիցներ)՝ անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքների իրականացումը, դատախազների և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվների վարումը, համակարգում է դատախազների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքների իրականացումը, կազմակերպում է դատախազության մասով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի աշխատանքները,կազմակերպում է դատախազության աշխատակիցների գործուղման հետ կապված աշխատանքները, դատախազների հերթական դասային աստիճանների շնորհման աշխատանքները, Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքները, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն (բացառությամբ Գլխավոր քարտուղարի), զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացումը, համակարգում է դատախազության քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման աշխատանքները, կազմակերպում է դատախազությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկան, համակարգում է դատախազների և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բացահայտումը, այդ կարիքների բավարարումը և վերապատրաստման արդյունավետության գնահատումը, համակարգում է անձնակազմի կառավարման հարցերով քաղաքացիներից և աշխատակիցներից ստացված դիմումների, զեկուցագրերի, բողոքների քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացում Գլխավոր քարտուղարին, համակարգում է անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրությունը և դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ, համակարգում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրությունների իրականացումը, բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված ծրագրերի մշակումը, քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակումը, համակարգում է դատախազությունում անձնակազմի կառավարման բաժնին առնչվող իրավական ակտերի մշակման աշխատանքները, համակարգում է ծառայողական վկայականների պատրաստման, տրամադրման,  գրանցման և հաշվառման աշխատանքները, կազմակերպում է փորձնակ գրանցելու աշխատանքները․ համակարգում է դատախազության աշխատակիցներին խրախուսելու նպատակով Գլխավոր դատախազի կողմից այլ պետական կառույցներին ներկայացվող միջնորդությունների կազմման աշխատանքները, համակարգում է դատախազության աշխատակիցների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի հաշվառումը, հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրի ձևաթղթի լրացման աշխատանքների իրականացումը, դատախազության սոցիալական փաթեթի շահառուների էլեկտրոնային շտեմարանում տվյալների գրանցման և խմբագրման աշխատանքները, կադրային հարցերով կառուցվածքային ստորաբաժանումներին  գործնական, խորհրդատվական  և այլ անհրաժեշտ օգնության տրամադրումը, կադրային հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը, Գլխավոր դատախազին, Գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը։

 

ՀՀ դատախազության քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

 

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա    մասնագիտական աշխատանքային ստաժ կամ անձնակազմի կառավարման բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Դատախազության մասին», «Հանրային ծառայության մասին»,  «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ՀՀ Կառավարության,  ՀՀ Վարչապետի և ՀՀ փոխվարչապետի որոշումներ՝ քաղաքացիական ծառայության մասով, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4.  Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
  5.  Տիրապետում է պաշտոնի անձնագրով նախատեսված անհրաժեշտ կոմպետենցիաներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների։

 

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում։  

 

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ. նոյեմբերի 21-ը ներառյալ, ժամը՝ 18:00։

 

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

 

Պահանջվող փաստաթղթերն են.

 

  1. Դիմում (բնօրինակ)
  2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  3. Դիպլոմի պատճենը (էլեկտրոնային (սկանավորած))
  4. 3x4 չափի լուսանկար (բնօրինակ և էլեկտրոնային)
  5. Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  6. Ինքնակենսագրություն (ձեռագիր) (բնօրինակ և էլեկտրոնային)
  7. Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  8. Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է) (բնօրինակ և էլեկտրոնային)
  9. Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում) (էլեկտրոնային (սկանավորած))
  10. ՀՀ կառավարության 15.02.2019թ. N98-Ն որոշման հավելվածով հաստատված հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք: (բնօրինակ)

 

 

*Ներկայացվող փաստաթղթերը խնդրում ենք տրամադրել և/կամ էլեկտրոնային (սկանավորած) տարբերակով։