Մրցույթ` ՀՀ դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն` ՀՀ  դատախազության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:


ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.


Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման, ինչպես նաև այդ համակարգերում ստեղծվող, մշակվող, փոխանցվող և պահպանվող տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացում, Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում շահագործվող համակարգչային սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի վարչական տարածքների անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցների նախագծման, ներդրման, շահագործման և սպասարկման աշխատանքների իրականացում, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:


ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.


1) բարձրագույն կրթություն,
2) դատախազության աշխատակազմում պետական ծառայության կամ այլ պետական ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատախազության աշխատակազմում պետական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
3) «Դատախազության մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության, ինչպես նաև իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
4) ծառայողական պարտականությունների կատարման համար  անհրաժեշտ տեղեկությանը, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ¬ներում կողմնորոշվելու ունակություն,
5) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կատարյալ ունակություն,
7) հայերենի պատշաճ իմացություն:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. մարտի 27-ը:
Մրցույթն անցկացվելու է 2018թ. ապրիլի 9-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

 

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/: