Բաց մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայտարարություն՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթի մասին:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
մասնակցությունը ներքին աուդիտի կանոնակարգի նախագծի նախապատրաստման, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերի, ներքին աուդիտի տարեկան հաշվետվության կազմման աշխատանքներին, մասնակցությունը ԲԳԿ-ի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատմանը, ԲԳԿ-ի բնականոն աշխատանքը խանգարող արհեստական խոչընդոտների ու ապօրինի գործողությունների բացահայտմանն ուղղված, ինչպես նաև ԲԳԿ-ի ներքին հսկողության համակարգի գնահատման իրականացման աշխատանքներին, գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստա¬թղթաշրջա-նառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1) առնվազն միջնակարգ կրթություն,
2) «Դատախազության մասին», «Ներքին աուդիտի մասին», «ՀՀ բյուջետային  համակարգի  մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքների, գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «ՀՀ դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ¬ներում կողմնորոշվելու ունակություն,
3) անհրաժեշտ տեղեկության տիրապետում,
4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում,
5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. փետրվարի 21-ը:
Մրցույթն անցկացվելու է 2017թ. մարտի 10-ին ժամը «11:00»-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (հեռախոս 511-627):

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. գրավոր դիմում /ձևը կցվում է/.
2. բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ.
3. աշխատանքային գրքույկ.
4. անձնագրի և սոցիալական քարտի պատճեններ
5. ինքնակենսագրություն (ձեռագիր և առանց ջնջումների)
6. զինվորական գրքույկի պատճեն
7. համակարգչային ծրագրերին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ.
8.տեղեկանք՝ աշխատակազմում պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին /ձևը կցվում է/.
9. հայտարարություն՝ դատապարտված կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու մասին /ձևը կցվում է/:

Դատախազությունը ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել

Contact Us

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

Fax: +374 (10) 511-646

E-mail: info@prosecutor.am