12.09.2017 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Պեկինում հանդիպել է ՉԺՀ գլխավոր դատախազին

Չինաստանի ժողովրդական հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է   ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինին:
 
Հանդիպումն անցել է անկեղծ երկխոսության, ջերմ, անմիջական մթնոլորտում: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում հաստատված և դինամիկ զարգացող հարաբերությունները և վերահաստատել են ցանկությունը՝ ընդլայնելու և խորացնելու երկու երկրների դատախազությունների միջև ծավալվող արդյունավետ համագործակցությունը, որը սկզբնավորվել է 1999թ. Պեկինում ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով: Երկու երկրների գլխավոր դատախազները կարևորել են 2015թ. ՀՀ նախագահի՝ ՉԺՀ կատարած պետական այցի ընթացքում ստորագրված՝ «ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիրը, որը նախադրյալներ է ստեղծում նոր մակարդակի բարձրացնելու միջազգային-իրավական համագործակցությունը:
 
ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ցյանմինը արժևորել է Հայաստանի գլխավոր դատախազության հետ հաստատված սերտ գործընկերային կապերը, ինչպես նաև կարևորել բարձր մակարդակով Հայաստանի ակտիվ մասնակցությունը Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ ամենամյա համաժողովին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնողական ներգրավվածությունը միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերում: Պարոն Ցյանմինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև հաստատված իրավապայմանագրային բազան հնարավարություն է տալիս բարձրացնելու իրավական օգնության փոխադարձ հարցումների արդյունավետությունը:   
 
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ գլխավոր դատախազին ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հանցավորության դեմ պայքարում և իրավական փոխօգնության հարցում երկու երկրների դատախազությունների միջև փոխգործակցությունը զարգացնելու դեռևս չիրացված լուրջ ներուժ կա, և Հայաստանը մեծ հույսեր է կապում 2015թ. ստորագրված համաձայնագրի լիարժեք գործողության մեջ դրվելու հեռանկարի հետ:
 
ՀՀ գլխավոր դատախազը ՉԺՀ իր գործընկերոջը 2018թ. հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հաջորդ տարի կայանալիք ՀՀ դատախազության կազմավորման 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Արթուր Դավթյանը նշել է, որ այդ այցը կխթանի հետագա համագործակցությունը և դրա  շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացումը:Պարոն Ցյանմինը սիրով ընդունել է հրավերը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Contact Us

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

Fax: +374 (10) 511-646

E-mail: info@prosecutor.am

 

Providing information

The RA Prosecutor’s Office Division of Public Relations, head of the Division – Arevik Khachatryan

Tel. (37410) 511-527