06.04.2017 | Պարզաբանում՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների առնչությամբ

Անդրադառնալով 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ցուցակները 04.04.2017թ.  ՀՀ ԿԸՀ-ի կողմից հրապարակելուց հետո այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում առկա հրապարակումներին՝ պարզաբանում ենք, որ այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելը հանցագործություն է, որի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: ՀՀ քր. օր-ի 153-րդ հոդված:

 

Միաժամանակ, հանցագործություն է նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 154.8-րդ հոդվածով: ՀՀ քր. օր-ի 154.8-րդ հոդված:

 

Քաղաքացու սահմանադրական իրավունքների անշեղ պաշտպանության, հանցագործության համար քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման և, միաժամանակ, հանրությանը բացառապես օբյեկտիվ և ստուգված  տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջվել է՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված սուբյեկտների կողմից՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով ներկայացված համապատասխան դիմումները, անկախ դրանց քննարկման արդյունքներից, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

 

Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն անձանց, ում հայտնի են դարձել այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ՝ ներկայանալ իրավապահ մարմիններ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով այդ հանցագործության մասին հաղորդում տալ՝ նախազգուշացվելով սուտ մատնության վերաբերյալ քրեական պատասխանատվության մասին:

Վստահեցնում ենք, որ վերը նշված օրենքով սահմանված կարգով ներկայացված յուրաքանչյուր հաղորդում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության առարկա կդառնա:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Contact Us

5 Vazgen Sargsyan street 0010 Yerevan Republic of Armenia

Tel: +374 (10) 511-650

Fax: +374 (10) 

E-mail: info@prosecutor.am

 

Providing information

The RA Prosecutor’s Office Division of Public Relations, head of the Division – Arevik Khachatryan

Tel. (37410) 511-527