Հայտարարություն՝ ՀՀ դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում գործավարության կարգին համապատասխան գործավարության ապահովում, բաժնի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների իրականացում, գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականությունը, հավաստիությունը, գաղտնիության ապահովում, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքներ, բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներ:

ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

1) բարձրագույն կրթություն, 

2) հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ 

3) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2008թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը սահմանելու մասին» N 59 հրամանի, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրության և իր լիազորություններին առնչվող իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն 

4) անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում 

5) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետ է համարվում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մրցութային կարգով թափուր պաշտոնում նշանակում կատարելու օրը:

Տվյալ պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը սահմանվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հավելվածով սահմանված համապատասխան սանդղակով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 27-ը ժամը 18:00:

Փաստաթղթերն ընդունվում են CV@prosecutor.am էլեկտրոնային հասցեով կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5), (հեռախոս 511-537):

Պահանջվող փաստաթղթերն են.

1. Դիմում
2. Անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը
3. Դիպլոմի պատճենը (առկայության դեպքում)
4. 3x4 չափի լուսանկար
5.Անձնական թերթիկ (Ձև 2 կցվում է)
6.Ինքնակենսագրություն
7.Հայտարարություն 1 (Ձև 3 կցվում է)
8.Հայտարարություն 2 (Ձև 4 կցվում է)
9.Աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում)
10.ՀՀ կառավարության 15.11.2007թ. N1348-Ն որոշման հավելված 2-ով հաստատված տեղեկանք:

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ  դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի ժամանակավոր թափուր պաշտոնի զբաղեցման համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար ներկայացվել է երեք դիմում.

  1. Հովհաննիսյան Հասմիկ Սուրենի
  2. Թադևոսյան Նաիրա Ալեքսանի
  3. Գևորգյան Գագիկ Հենրիկի

Թեկնածուն համապատասխանում է պաշտոնի անձնագրով ներկայացված պահանջներին: Ներկայացված փաստաթղթերը լիարժեք էին:

Հայաստանի Հանրապետության կառավարության 10.07.2018թ. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին թիվ 792-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան  ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքվել է Գագիկ Հենրիկի Գևորգյանի հետ:

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո թեմայով համաժողովին

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am