Ուշադրություն
Կալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահըԿազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԵրևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթԵրևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ինՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդԴիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործԺիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Անտառային ֆոնդի տարածքներում՝  բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության  «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ:

 

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱ կազմակերպության կողմից սպասարկվող տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ «Դիլիջան ազգային պարկի հատված ծառերը» հրապարակման հիման վրա դատախազի հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝  18.906.474 ՀՀ դրամ վնաս:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՔԿ-ին:

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ ապօրինի ծառահատման դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ իրավապահ մարմինները համագործակցել են հոդվածը հրապարակող լրատվամիջոցի և տվյալ լրատվամիջոցին ծառահատումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրած քաղաքացու հետ: Արդյունավետ համագործակցության արդյունքում  իրավապահները բացահայտել են ավելի խոշոր խախտումներ:

ՀՀ գլխավոր դատախազությունը բարձր է գնահատում ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ՝ քաղաքացիների ակտիվ համագործակցությունը ՀՀ դատախազության հետ՝ ապօրինությունների բացահայտման ու կանխարգելման նպատակով օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն տրամադրելու հարցում:

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am