Ուշադրություն
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների մասինՀանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվանՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստԿալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահըԿազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարանԵրևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ 79 հաղորդումների փաստով իրականացվում է վարույթԵրևանի ավագանու թեկնածու Տ. Մարգարյանի նախընտրական շտաբում ավագանու թեկնածու Զ. Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը կհանձնարարվի ՀՔԾ-ինՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդԴիտորդների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործԺիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարանՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ

2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից  ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն հիմնարկի դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գևորգյանը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի բնակելի գոտու միջանցքում հանկարծամահ է եղել:

 

Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դատապարտյալը՝ «աստենո-նևրոտիկ սինդրոմ, էնցեֆալոպատիա, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում» ախտորոշմամբ, 2017թ. մարտի 31-ին տեղափոխվել է նախ, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ, այնուհետև՝ «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել են «հեպատիտ C», «լյարդ-բջջային անբավարարություն», «հոգեկան և վարքային խանգարումներ՝ կապված նարկոմանիայի հետ» հիվանդությունները: Ընդամենը մեկ օր անց՝ 2017թ. ապրիլի 1-ին, «Սուրբ Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դատապարտյալը  դուրս է գրվել և կրկին տեղափոխվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ:

 

2017թ. ապրիլի 1-ին դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը  «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում ենթարկվել է բուժզննության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել, որ ստացիոնար բուժման կարիք չունի և նրա մոտ նկատվում են «Ագրավացիայի» երևույթներ, որպիսի հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ 2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:

 

Նկատի ունենալով այն, որ նյութերում առկա փաստական տվյալներն առերևույթ  հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով,  որպիսի հանգամանքը ենթակա է ստուգման  լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ, 2017թ. ապրիլի 7-ին Արմավիրի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է որոշում՝ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

 

Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

 

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներով դատապարտյալի պաշտպանի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հրապարակած  այն տեղեկություններին, թե նախկինում Հրաչյա Գևորգյանը նշել  է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իրեն թունավորելու մասին, ապա հայտնվում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ որդու առողջական վիճակը վատթարացնելու, նրան պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու վերաբերյալ դատապարտյալի մոր դիմումների կապակցությամբ նախապատրաստված նյութերով դեռևս 2016թ. մարտի 22-ին Երևան քաղաքի դատախազի կողմից կայացվել է որոշում՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննության մարմնի 2016թ. փետրվարի 26-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող այդ քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար 2016թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
 

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2016թ. տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am