Ուշադրություն
ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը

2016 թվականի նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝  նախորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձի կողմից Վանաձոր քաղաքի բնակիչ Հ. Ա.-ին սուր-կտրող ծակող գործիքով հարվածներ հասցնելու և սպանելու դեպքի առթիվ:

 

Քրեական գործի հարուցումից հետո, 2016 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 15:40-ի սահմաններում, հանցագործությունը կատարելու մեղայականով ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն:

 

Նախաքննության ընթացքում Մ. Ա.-ն հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 20-ին, երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ, այն է՝ իրեն երկար նայելու և հայհոյելու պատճառով վիճաբանել է Հ. Ա.-ի հետ և իր մոտ գտնվող դանակներով հարվածներ հասցնելով վերջինիս՝ սպանել է նրան:

 

 

Նկատի ունենալով, որ քննությամբ ձեռք բերված տվյալները ամբողջովին չէին համընկնում մեղադրյալի կողմից նկարագրված հանգամանքներին, ավելին, հիմք էին տալիս հետևության, որ Հ. Ա.-ն կյանքից զրկվել է ոչ միայն Մ. Ա.-ի գործողությունների արդյունքում՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ոլորտը համակարգող նրա տեղակալի մոտ  2017 թվականի մարտի 11-ին, ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Լոռու մարզի դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ընթացքում, գնահատելով քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների բազմակողմանի ուսումնասիրման, ստուգման, համադրման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ համագործակցության  արդյունքում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ, մասնավորապես, այն, որ հանցագործության կատարմանը կարող էին մասնակից լինել մեկից ավելի անձինք, համապատասխան օպերատիվ–հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարականներ տրվեցին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներին:

 

Համակարգված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ դատավարական համապատասխան գործողություններով ամրագրված ապացույցների հիման վրա, 2017 թվականի մարտի 16-ին, հանցագործության կատարմանը մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն  ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ  մտած դատավճռով:

 

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am