Դատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿ

2017 թվականի մարտի 15-ին ժամը 15.35-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել «Ելք» դաշինքի համապետական ցուցակով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցված Ալեն Սիմոնյանը և հայտնել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում ինքը հարձակման է ենթարկվել: Ահազանգը փոխանցվել է ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին և գրանցվել պատահարների վերաբերյալ ոստիկանության մարմնում ստացված տեղեկությունների գրանցման-հաշվառման թիվ 2 մատյանում:

 

Նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի ցուցումով ահազանգը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու նպատակով:

 

Կալանավորում եվրոպական չափանիշերով

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am