Ուշադրություն
ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ «2016 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին» մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի մասինՌուս զինծառայողի սպանության գործով կա ձերբակալված անձ«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործԳյումրիում պատմամշակութային կառույցների նախաստեղծ կերպարը ապօրինի փոփոխելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՔրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան փաստի առթիվ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործԶոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Բյուրական համայնքի ղեկավարի կողմից վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ Դատախազությունը հանձնարարել է օպերատիվ միջոցներ ձեռնարկել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը ստուգելու համար00:30-ի դրությամբ հարուցվել է 6 քրեական գործ (թարմացվող)ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 225 հաղորդումՍահմանադրական դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումըՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է 176 հաղորդումՀՀ գլխավոր դատախազությունում կայացած օպերատիվ խորհրդակցության ընթացքում պլանավորված միջոցառումների իրականացմամբ բացահայտվել է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարողների ամբողջական շրջանակը Դատախազի հանձնարարությամբ ստուգվում են Ա. Սարգսյանի մահվան հանգամանքներըԴատախազի ցուցումով պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի հաղորդումը ուղարկվել է ՀՀ ՔԿՀՀ դատախազությունում գործում է թեժ գիծ՝ (010) 511-603

Ամփոփվել է ՀՀ զինվորական դատախազության 2016թ.-ի աշխատանքը

Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում` ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

 

Խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր  դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը ներկայացրել է 2016թ-ին  Զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման ոլորտներում  կատարված աշխատանքները:

 

ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով 2016թ. ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ապահովել  հատկապես համածառայակիցների կողմից կատարված սպանությունների, ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, դրանցով պարտադիր քննության առարկա դարձնել նաև նշված դեպքերին նախորդած իրադարձությունները:

 

Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է Զինված ուժերում հանցավորության կանխարգելման խնդրին` կարևորելով քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և դրանք հետագայում վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես, համապատասխան պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրանց քննարկման, քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:  

 

Կարևորելով քրեական հետապնդման մարմինների գործունեության կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վարույթի մասնակից զինծառայողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը` գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազներին ավելի հաճախ կազմակերպել վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների ընդունելություն` անձամբ նախաձեռնություն ցուցաբերելով:

 

Անդրադառնալով բանակում պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտին` ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ոլորտում դատախազական  գործառույթներն ակտիվացնելու ուղղությամբ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցներին կատարված աշխատանքի համար և, ընդգծելով իր և պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի շահագրգռվածությունը բանակում արձանագրված հանցավոր երևույթների կանխման, խախտում թույլ տված անձանց անխուսափելի  պատասխանավտության ապահովման հարցում, պատրաստակամություն է հայտնել այդ երևույթների դեմ պայքարում դատախազության հետ ջանքերի համատեղման հարցում:

 

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ:

 

 

Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ աշխատանքային քննարկում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am