01.12.2018 | Առերևույթ ընտրական հանցագործության մասին տվյալներ պարունակող 15 ահազանգեր ստուգվում են, 6 դեպքով նախապատրաստվում են նյութեր

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում, նոյեմբերի 30-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված՝ ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ահազանգման դեպքերից 25-ով ձեռնարկվել են ստուգողական միջոցառումներ, կամ ապահովվել են քրեադատավարական համապատասխան ընթացակարգեր:   

 

Դրանցից 19-ը եղել են ԶԼՄ-ների  մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ առերևույթ տեղեկություններ պարունակող հրապարակումներ, 1-ական՝ հաղորդումներ, որոնք ստացվել են ԿԸՀ-ից, պատգամավորության թեկնածուից և ընտրություններին մասնակցող կուսակցությունից, իսկ 3-ը եղել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացված հաղորդումներ:

 

Նշվածներից 15-ը, որոնք պարունակել են ենթադրյալ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն, որոնցով իրականացվում են ստուգողական գործողություններ:

 

 6 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվում են նյութեր:

 

Մնացած 4 ահազանգերի ուսումանսիրությամբ դրանցում բացակայել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների հատկանիշները: 

    

Հիշեցնենք, որ կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարությամբ:

 

 

ՀՀ գլխավոր դատախազի պարզաբանումները Ռ. Քոչարյանի կալանքի հարցի վերաբերյալ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am