11.06.2018 | Ամփոփվել են զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեության առաջին եռամսյակի արդյունքները

ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։

 

Ըստ այդմ՝ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է թվով 66 ուսումնասիրություն, որից 35-ը կատարվել է թիկունքային, 9-ը՝ սպառազինության, 8-ը՝ ֆինանսական, 5-ը՝ ռազմաբժշկական, 3-ը՝ կապի, 2-ը՝ ինժեներական, 2-ը՝ հրթիռահրետանային և 1-ական՝ կապիտալ շինարարության և այլ ծառայությունների գծով։

 

 Այդ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է 49  խախտում: Այսինքն խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրությունների շուրջ 75% դեպքերում։ Ելնելով արդյունքնեից՝ ԶՈւ համապատասխան կառույցներին և ստորաբաժանումներին տրվել է 8 նախազգուշացում, ուղարկվել է 14 հաղորդում։

 

2018 թվականի առաջին եռամսյակում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 203.324.237 ՀՀ դրամի /նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 61.026.885 ՀՀ դրամ/   վնաս, որից 132.054.143 ՀՀ դրամը  կամ 65%-ը արձանագրվել է պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից, մնացած մասը՝ կայազորների զինվորական դատախազությունների:

 

Հարկ է փաստել նաև, որ հայտնաբերված 203.324.237 ՀՀ դրամից 46.518.570 ՀՀ դրամը հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է։

 

Խախտումները հայտնաբերվել են հիմնականում տրանսպորտային միջոցների շահագործման,  գնումների գործընթացի կազմակերպման, տրանսպորտային միջոցների և տեխնիկայի շահագործման համար նախատեսված վառելիքի, մատակարարված տարբեր տեսակի ապրանքանյութական միջոցների, հագուստի, սննդամթերքի ստացման, պահպանման և օգտագործման ոլորտներում:

 

2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված հիշյալ ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 25 նյութից 11-ով պաշտոնատար անձանց կողմից դրսևորած պաշտոնեական անփութության, պաշտոնեական կեղծիքների, հափշտակությունների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր։

 

Հարուցված 11 քրեական գործերից 5-ով՝  պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու դիտավորությամբ գույքը ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 10 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 3-ը՝ ծառայության պետ, 2-ը՝ պահեստապետ և 2-ը քաղաքացիական անձ։

 

Միայն հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 134.520.935 ՀՀ դրամ:

 

Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված և չվերկանգնված վնասների մի մասի վերաբերյալ քննվում են քրեական գործեր, մյուս մասի վերաբերյալ ուսումնասիրությունները շարունակվում են կամ գտնվում է վեարկանգնման փուլում: Այդ նպատակով կիրառվում են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ։

 

2018թ. 1-ին եռամսյակում պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից քաղաքացիական կամ քրական դատավարության կարգով ներկայացվել է ընդհանուր 8.777.100 ՀՀ դրամ հայացապահանջով 3 հայցադիմում: Դրանցից 2-ով հայցապահանջները բավարվել են ամբողջությամբ, իսկ 1-ով վնասը բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումը դեռևս չի քննվել։ Օրենքով սահմանված կարգով ներկայացվել է միջնորդություն հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է։ Միջնորդության վերաբերյալ տրված կատարողական թերթը ներկայացվել է կատարման, հարուցվել է կատարողական վարույթ։

 

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը Դատախազների միջազգային ասոցիացիայի 23-րդ համաժողովում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am