08.06.2018 | Հայտարարվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ

ՀՀ գլխավոր դատախազությունը հանդիսանում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի համակազմակերպիչ:

 

Մրցույթն անցկացվում է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակներում ` կառուցողական միջազգային համագործակցության կազմակերպման և այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է պաստառների և տեսանյութերի ձևաչափով պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ:

 

Ակնկալվում է, որ մրցութային աշխատանքներում  կարտացոլվեն հասարակության գործունեության բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի պետության ժամանակակից մեխանիզմները, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:

 

Նախատեսվում է, որ  մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կհամընկնի կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝  դեկտեմբերի 9-ին:

 

Աշխատանքներն ընդունվում են  www.anticorruption.life -ի պաշտոնական կայքում՝ 2018 թ. հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը:

 

Մրցույթի անցկացման կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հուսով ենք, որ այս յուրահատուկ ծրագիրը ոչ միայն երիտասարդության, այլև ավագ սերնդի ուշադրությունը կսևեռի կոռուպցիայի խնդրին և կծառայի կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևաորմանն ու ամրապնդմանը:

 

Մրցույթի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունները, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է վեց պետությունների կողմից` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան:

Խափանման միջոց կալանավորման դեպքերը նվազել են, գրավի անհիմն կիրառումը՝ ավելացել

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am