02.03.2018 | Սյունիքի անտառպետությունում ապօրինի 69 ծառ է հատվել. ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սյունիքի անտառպետության թիվ 2 պահաբաժնում անտառապահի կողմից 2018 թ. փետրվարի 5-ին կատարված հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված թվով 69 ծառ:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հատումներն իրականացվել են  2018 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում: Հատվել են  տարբեր տրամագծերի բոխի, կաղնի և հացենի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 2.914.250 ՀՀ դրամի վնաս:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) հարուցվել է քրեական գործ:

 

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն:

 

 

Դատախազությունն արձանագրել է ընտրական հանցագործությունների նվազում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am