10.11.2017 | Վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ձեռնարկված օպրետիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Եղվարդի  թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

 

Պարզվել է, որ Շ. Ս.-ն նույն դպրոցում ձևակերպված է եղել որպես սոց. մանկավարժ, 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի հունիսի վերջ չի հաճախել աշխատանքի, որից շուրջ 4 ամիսը բացակայել է ՀՀ-ից: Սակայն պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատավարձի ցուցակների հիման վրա կազմված վճարային տեղեկագրերում նրա անվան դիմաց ստորագրել է այլ անձ և տնօրեն Ռ. Ս.-ի կողմից դուրս է գրվել աշխատավարձ ու վատնման եղանակով հափշտակվել:

 

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

 Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:   

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կոլեգիա. «Հետախուզում»

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am