09.10.2017 | Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս.-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ փորձել են խլել տեսախցիկը, ինչպես նաև կրիչի պարունակությունը ջնջելու նպատակով շուրջ 9 րոպե իրեն փակել են բժշկական հաստատության սենյակներից մեկում:

 

Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:

 

Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:    

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը 09.12.2017թ. հակակոռուպցիոն միջոցառմանը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am