05.09.2017 | ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցավակցական ուղերձը Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ

 ՀՀ դատախազության համակարգը խորապես վշտացած է անվանի գիտնական, Հայաստանի Հանրապետության դատախազական համակարգի կայացման և զարգացման մեջ նշանակալի ավանդ թողած Արտավազդ Գևորգյանի մահվան կապակցությամբ:

 

Արտավազդ Գևորգյանն իր բազմաբեղուն գործունեությամբ մեծ հետք է թողել Խորհրդային Հայաստանի արդարադատության համակարգում, եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության դատախազության կայացման ակունքներում, հանդիսացել իր ժամանակի ազնիվ և նվիրյալ, պետական մտածողությամբ օժտված պաշտոնյաներից մեկը՝ հսկայական վաստակ թողնելով պետականաշինության գործում:

 

Անձամբ իմ և դատախազության ողջ համակարգի անունից ցավակցություններս եմ հայտնում մեծանուն իրավաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:

Կոլեգիա. «Հետախուզում»

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am