25.11.2014 | Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը մեղադրվում է ծառայողական անփութության համար

  ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Ա. Ղուկասյանին: Ա. Ղուկասյանը, մշտապես լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, զբաղեցնելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը, քրեական գործով նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել  քրեական դատավարությանը մասնակցող անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին:
 Ա. Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով:
Որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված կարգով Ա. Ղուկասյանին մեղադրանք առաջադրելու համար:
 Գլխավոր դատախազի հրամանով Ա.Ղուկասյանի լիազորությունները կասեցվել են:
 
 
  
 
 

Արագածոտնի մարզի դատախազության ամփոփումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am