30.01.2014 | Ստրասբուրգում կայացել է Գ. Կոստանյանի և Դ. Շպիլմանի հանդիպումը

 Ստրասբուգում հունվարի 29-ին կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հանդիպումը:  ՀՀ գլխավոր դատախազը վերահաստատել է, որ  Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում  Եվրոպական դատարանի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում:
Հանդիպմանն, ի թիվս այլ կարևոր հարցերի, քննարկվել են ՀՀ դատախազության և Եվրոպական դատարանի միջև ուղղակի համագործակցության, դատարանի նախադեպերի արդյունավետ կիրառման և այդ առումով դատախազների մասնագիտական կարողությունների բարձրացմանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը հակակոռուպցիոն ռազմավարությունը միջազգային փորձի ներքո թեմայով համաժողովին

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am