31.07.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

 
Կողմերը բարձր են գնահատել հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ձեւավորված համագործակցության փորձը, արդյունքները՝  նախանշելով առաջիկա առաջնահերթությունները։
 
Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել պրն Հեֆֆերնին՝  Հայաստանի եւ ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջեւ համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ նրան պարգեւատրել  դատախազության 95-ամյակի հուշամեդալով:

Ռ. Քոչարյանի պաշտպանները գործի քննությունն արհեստականորեն ձգձգելու միտում ունեն. գլխավոր դատախազ

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am