19.06.2013 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին։

Կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ այդ համատեքստում կարեւորելով ԻԻՀ գլխավոր դատախազի երեւանյան այցի ժամանակ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԻԻՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելու և հյուրընկալելու համար, Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեի անունից ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ու քննարկումները ի լրումն Հուշագրի` երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր ստորագրելու համար։

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է 2018թ ՀՀ դատախազության տարեկան հաղորդումը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am