28.06.2013 | ՀՀ դատախազությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության 95-ամյակին

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 95-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվգտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վովա ԳասպարյանըՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ 

Շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձանագրեց. «Այս տարի լրանում է Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման 95-ամյակը և մենք այսօր հանդիսավորությամբ նշում ենք ոչ միայն դատախազության աշխատողի օրը, որը Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է 10 տարի առաջ, այլ նաև` այդ նշանակալից հոբելյանը: Իր` շուրջ մեկդարյա պատմության ընթացքում Հայաստանի դատախազությունը տարաբնույթ ժամանակներ է ապրել, սակայն միշտ էլ առանձնացել է իր կայուն գործելաոճով և համամարդկային բարձրագույն արժեքներին ու ձևավորված լավագույն ավանդույթներին հավատարիմ մնալու և դրանք խորացնելու կարողությամբ»:

ՀՀ գլխավոր դատախազը նկատեց, որ դիմակայելով արդիականության բարդ մարտահրավերներին` Հայաստանի դատախազությունը տարաբնույթ գործընթացներում ելակետ է ընդունում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, պետության շահերի պաշտպանության, հետաքննության ու նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության, դատարաններում մեղադրանքի պաշտպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման իր գործառույթները, որոնց կենսագործումը ժողովրդավարության հենքի վրա իր պետականությունը կառուցող մեր երկրի յուրաքանչյուր դատախազի մասնագիտական պարտքի ու պատվի գործն է:

«Անառարկելի է, որ դատախազությունը Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունները և իր առջև դրված խնդիրները կարող է հաջողությամբ իրականացնել միայն այն դեպքերում, երբ ունի բանիմաց, սկզբունքային, գործունյա ու անկաշառ դատախազներ: Եվ հենց դա է պատճառը, որ մենք առանձնակի կարևորում ենք կադրային քաղաքականության բարելավումը, համակարգը բանիմաց ու մասնագիտական բարձր որակներով օժտված կադրերով համալրելու խնդիրը և մշտական ուշադրություն ենք դարձնում կադրերի ուսուցմանը և վերապատրաստմանը: Յուրաքանչյուր դատախազ պետք էգիտակցի, որ ինքը հանրապետությունում իրականացվող քրեական քաղաքականության առանցքն է` դրանից բխող բոլոր պարտականություններով»,- ասաց Ա.Հովսեփյանը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության մի քանի տասնյակ աշխատակից արժանացան պարգեւների: Իր հերթին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իրավապահ մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին, դատախազության վետերաններին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով:
 

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի ելույթը` դատախազության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստին

Դատախազության նշանակալի արդյունքները 2018թ.-ին պետական շահերի պաշտպանության ոլորտում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am