04.05.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2012 թվականի մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ  դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար՝ բարձր գնահատելով նրա ունեցած ներդրումը հատկապես երկու երկրների միջեւ իրավական փոխօգնության եւ դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում:

Կողմերը կարեւորել  են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով մասնավորապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարեւորությունը:

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am