Համագործակցություն

     Հայաստանը 2013թ.-ից հանդիսանում է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկիր:


     Այս ձևաչափն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության նախագահների կողմից 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված համաձայնագրի հիման վրա:


    ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը կոչված է կոորդինացնելու կոռուպցիայի համատեղ հակազդմանն ուղղված աշխատանքները, դիտարկման ենթարկելու անդամ-երկրների՝ այս ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, համագործակցելու միջազգային համապատասխան կառույցների հետ: Խորհրդի նպատակներից են կոռուպցիայի հակազդման առաջնային ուղղությունների հստակեցումը, հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացումը, տեղեկատվության ակտիվ փոխանակումը և այլն:

 


 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

02.07.2018 | Երևանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը. քննարկվել են այդ ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման խնդիրները

 

27.09.2017 | ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստը կանցկացվի Հայաստանում. ՀՀ գլխավոր դատախազի ՌԴ այցի արդյունքները

 

 


Կոռուպցիոն բացահայտումներ սոցիալական նպաստների ոլորտում. դատախազության պայքարի արդյունքները

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am