Արդարադատության ակադեմիա

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ նախագահի կողմից հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարության ծրագրից։

 

Ակադեմիայի հիմնական նպատակներն են՝

 

Դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը, ինչպես նաև ակադեմիայի կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

 

Ակադեմիայի կառավարման մարմինը

 

1. Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը։

 

Խորհրդի կազմը՝

 

Երվանդ Խունդկարյան - Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

Արթուր Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Համլետ Ասատրյան - Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Հովսեփ Բեդևյան - Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ
Արմեն Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Րաֆֆի  Ասլանյան - ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
Գևորգ Բաղդասարյան - Երևան քաղաքի դատախազ

 

Խորհրդի նախագահ


Արմեն Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

 

«Արդարադատության ակադեմիայի» գործունեությունը կարգավորվում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով ինչպես նաև <<Արդարադատության ակադեմիայի մասին>> ՀՀ օրենքով։

 

Արդարադատության ակադեմիայի պաշտոնական էջ


Դատախազության նշանակալի արդյունքները 2018թ.-ին պետական շահերի պաշտպանության ոլորտում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am